Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Սիրուն ու հպարտ հայրենիքն ո՞վ չի սիրի

Սիրուն ու հպարտ հայրենիքն ո՞վ չի սիրի
28.08.2023 | 14:01

Ի՜նչ սիրուն է մեր հայրենիքը: Մեկ-մեկ նայում եմ մեր չքնաղ բնաշխարհին, ու գեղեցկությունից համրանում, շունչս կտրվում է. մեր լեռները, անտառները, եկեղեցիները՝ ասես Սարյանի, Մինասի կատավները կենդանություն են առել: Բա մեր աղջիկնե՜րը՝ մեկը մեկից սիրուն, բա մեր խոհանո՜ցը, բա մեր երգե՜րը, բա մեր աստվածային այբուբե՜նը․․․ Իսկ ինչքա՜ն հանճար ենք տվել աշխարհին, որոնցով հպարտանում ենք, աջուձախ պարծենում։ Ո՜նց չսիրես էդ հայրենիքը։

Բայց հայրենիքը մենակ դա չի. հայրենիքը նաև թունավոր գազերով հագեցած քաղաքի օդն է, ամռան քամիներից օդ բարձրացող ու աչքերը լցվող փոշին է, գարնանը ցեխով պատված, իսկ ձմռանն անանցանելի ճանապարհներն են, տասնամյակներով աղետյալ մնացող աղետի գոտին է, անհամար լքված տները, գյուղերի դարուփոս արահետները, որ փողոց են կոչվում, աղբանոցներում վառվող աղբի թունավոր ծուխը, գոմերից փչող թրիքի հոտը: Հայրենիքը նաև ամեն քայլափոխի հանդիպող գանգատավոր, բոլորին մեղադրող, բայց մատը մատին չխփող մարդիկ են, մայթի եզրին կուչ եկած մուրացկաններն են, քյարթու, նահապետական բարքերով մինչև ոսկորները թաթախված մարդիկ են, որոնց հետ մի րոպե անգամ չի լինում շփվել, խեղդվում ես, բայց հետո, բերանիդ ջուրը գնալով, ուտում ես նրանց պարտեզի ծիրանը կամ թխած գաթան: Հայրենիքը նաև գիշերները փողոցներում մարդկանց ահաբեկող թափառական շներն են, մայթի վրա շուռ եկած աղբանաններն են, կոշտ հողով պատված ու չորս կողմից ցանկապատված գազոնները:

Հա՜, հայրենիքը սիրուն չի, հայրենիքը հպարտություն չի, հայրենիքը հայրենիք է։ Է՛դ հայրենիքն է պետք սիրել, թե չէ էն սիրունն ու հպարտն ո՞վ չի սիրի:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5426

Մեկնաբանություններ